Ընկերության մասին

«ՍպորտԲեթ» ՓԲԸ-ն ռուսական ընկերություն է, որը կազմակերպում և իրականացնում է շահումով խաղեր` բուքմեյքերական գրասենյակներում և տոտալիզատորներում, որը Ռուսաստանի Դաշնության տարածքում` հատուկ առանձնացված գոտիներից դուրս, շահումով խաղերի ոլորտում օրենքով թույլատրելի միակ գործունեությունն է:

Ընկ-թյան լրիվ անվ-մը՝ AO "SportBet" Բաժնետիրական ընկերություն
Ընկ-թյան կարճ անվ-մը՝  AO "SportBet"
AO "SportBet" առևտրային անվանումը գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում No. 414646 տակ։

«ՍպորտԲեթ» ՓԲԸ-ն գործում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության կողմից 2009թ. ապրիլի 6-ին տրամադրած No. 1 լիցենզիայի հիման վրա:

Տարիներ շարունակ, մեր աշխատակիցներն ուսումնասիրել են ոլորտի միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները և ստեղծել են ռուսաստանյան շուկայի համար բացառիկ արտադրանք, որն ապահովում է «ՍպորտԲեթ» բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Արտադրանքի տվյալ ձևաչափը թույլ է տալիս ստեղծել մեկ ընդհանուր հարթակ` խաղադրույքների ընդունման, տոտալիզատորների և բուքմեյքերական ավտոմատացված համակարգի համար:

«ՍպորտԲեթ» բուքմեյքերական գրասենյակները և տոտալիզատորները ընդունում են ավանդական խաղադրույքներ տարբեր միջոցառումների արդյունքների վրա, ինչպիսիք են` օդային տարածության մեջ օդանավերի գտնվելու դիրքը, եղանակային պայմանների տատանումները, սպորտային միջոցառումները և այլ իրադարձություններ: Ընդունվում են նաև խաղադրույքներ` իրական ժամանակում տեղի ունեցող միջոցառումների վրա (LIVE խաղադրույքներ):

«ՍպորտԲեթ» բուքմեյքերական գրասենյակները և տոտալիզատորները իրենց գործունեությունն իրականացնում են «Շահումով խաղերի կազմակերպման և իրականացման գործունեության պետական կարգավորման մասին» No. 224 դաշնային օրենքի պահանջներին համապատասխան` առաջարկելով օրինական և սոցիալապես ընդունելի ժամանց: Ավելին, ընկերության գործունեությունը թափանցիկ է ու հուսալի և ապահովում է հասարակության, լիազոր մարմինների և տեղական իշխանությունների կողմից վերահսկողության իրականացումը: